«Զբոսաշրջային Հայաստան. 2016» մրցանակաբաշխություն

 

2016թ. սեպտեմբերի 16-ին մայրաքաղաքի «Յանս» ակումբում տեղի ունեցավ «Զբոսաշրջային Հայաստան. 2016» մրցանակաբաշխություն: Այն տեղի էր ունենում 3-րդ անգամ: Ներկա էին զբոսաշրջային գործակալությունների , հյուրանոցների, թանգարանների, դիվանագիտական և պետական կառույցների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: «Տոսպիա» ռեստորանը նշված միջոցառմանը մասնակցեց գործընկերոջ կարգավիճակով: «Տոսպիայի» ներկայացուցիչը մրցանակակրին հանձնեց 13 անվանակարգերից մեկի` «Էքստրեմալ տուրիզմի լավագույն նախագիծ» մրցանակը: