«Տոսպիայի» բացման պաշտոնական օրը

 

2016թ. մայիսի 17-ին մայրաքաղաքի Թումանյան 30 հասցեում տեղի ունեցավ «Տոսպիա» ռեստորանի ներկայացումը մայրաքաղաքի հասարակությանը: Փաստորեն այդ օրը դարձավ «Տոսպիայի» բացման պաշտոնական օրը: Հրավիրված էին հասարակայնության, գործարար համայնքի, միջազգային կազմակերպությունների, պետական կառույցների 120-ից ավելի ներկայացուցիչներ և մշակութային ճանաչված գործիչներ:            

 

Ռեստորանի բակում տեղի ունեցած հյւորասիրությունից հետո հյուրերը ծանոթացան ինտերյերի, տեխնիկական հնարավորությունների հետ: Տեսաէկրաններին ներկայացվեց ռեստորանի կոնցեպցիան, առքելությունը, զարգացման տեսլականը: Երաժշտական ծրագրին զուգահեռ ներկաները հյուրասիրվեցին ռեստորանի ավագ խոհարարի հեղինակային ուտեստներով, ռեստորանի լոգոն պատկերող գեղեցիկ և համեղ տորթով:

                                                                                                                                      

Ելույթ ունեցան և ռեստորանի հիմնադիրների ողջունեցին և բարեմաղթանքներ ուղղեցին հասարակայնության ճանաչված ներկայացուցիչներ: Այդ ամբողջ արարողությունը տեսանկարահանվեց "KAMOBLOG"-ի և «Պապարացցի» կայքի կողմից: