Խորովածի փառատոնին Տոսպիա ռեստորանը արժանացավ ոսկե մեդալի

Մեր հմուտ խոհարարների և սրտացավ անձնակազմի աշխատանքի շնորհիվ Տոսպիա ռեստորանը կարողացավ լինել լավագունը «Լավագույն մտահաղացում» անվանակարգում: Կարևորելով ազգային խոհանոցի ավանդույթների պահպանումը, մենք ողջունում ենք «Խորովածի համահայկական փառատոնը», և ուրախ ենք, որ Ախթալան դարձել է խորովածի միջազգային մայրաքաղաքը: Փառատոնի մրցութային մասում մեր հմուտ խոհարարները մթերքից պատրաստեցին ամրոց և մատուցեցին ածուխի հատված ունեցող ափսեի մեջ, որը ապահովում է խորովածի կայուն ջերմաստիճանը, դե իսկ ողջ փառատոնի ընթացքում մեր հյուրերը վայելեցին թարմ մթերքից պատրաստված խորովածների տեսականի:

Այս հաղթանակը յուրաքանչյուրինն է, ով իր ներդրումն է ունեցել մեր փոքրիկ ամրոցի ստեղծման գործում և սրտացավ է մեր փոքրիկ Հայաստանի համար: